Սան Պաուլու կատարած այցելության ընթացքում Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հանդիպել է Օզասկոյի քաղաքապետ Ժորժի Լապասի, ինչպես նաև Օզասկոյի հայկական համայնքի ներկայացուցիչներ հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել բրազիլահայ համայնքի դերակատարությունը' մասնավորապես շեշտադրում կատարելով քաղաքի տնտեսության, մշակույթի և հասարակական կյանքի զարգացման գործում հայ համայնքի ունեցած մեծ ներդրման վրա:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ապակենտրոնացված հարաբերությունների, մասնավորապես' քույր քաղաքներ Օզասկոյի և Գյումրիի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի հետագա խորացման հնարավորությունների վերաբերյալ: