N զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Թումանյանից փետրվարի 9-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Երասխ գյուղի սահմանամերձ տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, հրդեհը բռնկվել է Նախիջեւանի կողմից, անցել չեզոք գոտի, այնուհետեւ Երասխ գյուղի սահմանամերձ տարածքում այրել ընդհանուր առմամբ 5 հա չոր խոտ եւ եղեգներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մարումը տեղի է ունեցել 20:03-ին: Վարչությունից տեղեկացրեցին նաեւ, որ քամին նպաստել է, որպեսզի հրդեհը ետ գնա եւ չտարածվի:
Լիլիթ Մաճկալյան