Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընթրիքի սեղանի շուրջ կհանդիպի երկրի հայ, հույն, հրեա, ասորի և քելադանի համայնքների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Ընթրիքը մատուցվելու է Անկարայում բարձրաստիճան հյուրերի ընդունելության համար նախատեսված «Փելես» սրահում: Շուրջ քառասուն հրավիրյալների թվում են Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նոր գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը, արվեստագետ Գարո Մաֆյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ հայկական հիմնադրամից, Իզմիրի հունական համայնքից, Իսքենդերունի հունական ուղղափառ եկեղեցու, ասորական կաթոլիկ և բուլղարների ուղղափառ հիմնադրամներից: