Թուրքիայի արեւմտյան մասում ուժեղ ձյունատեղումները կաթվածահար են արել կյանքը մեծ քաղաքներում: Անկարայում եւ Ստամբուլում փակվել են դպրոցները, չեղյալ են հայտարարվել թռիչքներն օդանավակայաններում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Փետրվարի 9-ին սկսված ձյունը Ստամբուլում երեկ գիշերվանից ավելի է ուժեղացել: Ձնաբքի պատճառով, որի արագությունը կազմել է ժամում 80 կմ, չեղյալ են հայտարարվել ծովային երթուղիները: Ձյունատեղումը կաթվածահար է արել նաեւ կյանքը Քարթալում, Մալթեփեում, Սանջաքթեփեում եւ Չամլըջում: