Ուժգին փոթորիկը կաթվածահար Է արել Վրաստանի Փոթի քաղաքի նավահանգստի աշխատանքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Ինչպես նշել են նավահանգստի աշխատակիցները, ծովում մոլեգնում է 6-բալանոց փոթորիկը, ուստի անհնարին Է դարձել նավերի ընդունում ու ուղարկումը:

 

Նավահանգստի տարածքում մոբիլիցազվել են համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

 

Օդերեւութաբանները եղանակի լավացում են խոստանում նոյեմբերի 5-ից: