Առնվազն երկու մարդ Է զոհվել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը փետրվարի 11-ին տեղի Է ունեցել Կորեայի Հանրապետության Ինչհոն միջազգային օդանավակայանի մերձակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարավկորեական Ռյոնհապ գործակալությանը: Եվս վեց հոգի ծանր վիճակում Է:

 

Միջադեպը, որի ընթացքում բախվել Է շուրջ 100 փոխադրամիջոց, ներառյալ դպրոցական մի ավտոբուս, տեղի Է ունեցել օդանավակայան տանող ճանապարհի կամրջին:

 

Այս պահին Ինչհոնի շրջանում, որը գտնվում Է Սեուլից 70 կիլոմետր հեռավորության վրա, թանձր մառախուղ Է, որն Էլ կարող Էր դառնալ այդ խոշոր վթարի պատճառը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, տեղում աշխատում են հրշեջ ծառայությունները, փրկարարները եւ իրավապահ մարմինները: