Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն իր շարքերում նոր համալրումներ է որոշել անել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական HaberVitrin.com-ը, կուսակցությունը ընտրություններում առաջադրելու համար թեկնածուների է փնտրում նաև հայերի շրջանում:< /p>

 

Հաղորդվում է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցնությունն այս նպատակով արդեն դիմել է «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն' Ռաքել Դինքին, ով, սակայն, հրաժարվել մասնակցել ընտրություններին: Ներկայում կուսակցությունը փնտրում է հայ այլ թեկնածուի:

 

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի հունիսի 7-ին: Երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով' ընտրություններին մասնակցելու է 30 կուսակցություն: