Եվրամիության գագաթնաժողովը որոշել Է փոփոխություններ մտցնել շենգենյան օրենսգրքում՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով սահմանների պահպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրամիության գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
«Որոշում Է ընդունվել լիովին գործի դնելու շենգենյան օրենսդրությունը՝ արտաքին սահմանների վերահսկողության ուժեղացման եւ արդիականացման համար: Մենք որոշում ենք ընդունել առանց հապաղման անցնել ըստ տվյալների հակաահաբեկչական պահոցների այն անձանց սիստեմատիկ ստուգումներին, որոնք օգտվում են (շենգենյան գոտու արտաքին) սահմանների ազատ հատման իրավունքից,- նշվում Է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովի առաջարկությունների հիման վրա նաեւ նպատակային լրացումներ են նախատեսվում շենգենյան սահմանային օրենսգրքում՝ մշտական վերահսկողության համակարգի ստեղծման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: