ՌԴ-ի կառավարությունը հավանություն Է տվել եւ որոշել Է նախագահի քննարկմանը ներկայացնել ԱՊՀ-ում սահմանապահ գերատեսչությունների փորձագետների համատեղ խմբերի ստեղծման համաձայնագիրը՝ իրենց սահմանների պահպանության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը մարտի 4-ին զետեղվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այդ փաստաթուղթը ենթադրում Է փորձագետների համատեղ խմբի ստեղծում պայմանագրի կողմերի արտաքին սահմանների անվտանգության ապահովման գործում օգնություն ցուցաբերելու եւ սահմանների իրադրության վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար:
Փորձագետների ուղեւորությունների ծախսերը կկատարեն կողմերը, որոնք իրենց մասնագետներին կընդգրկեն խմբերի կազմում, նրանց տեղաբաշխումը կապահովի պահանջող կողմը:
Հեղինակներն այն կարծիքին են, որ համաձայնագիրը կստորագրվի Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից: