Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փետրվարի 13-ի դրությամբ բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: