Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում Է Մինսկում կայացած բանակցությունների արդյունքները եւ հուսով Է, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Թամարա Բերուչաշվիլին հայտարարել Է Ռումինիայի իր պաշտոնակից Բոգդան Աուրեսկուի հետ փետրվարի 13-ին Թբիլիսիում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Բնականաբար, մենք ողջունում ենք Մինսկի բանակցությունների արդյունքները եւ հույս հայտնում, որ այդ գործընթացն անշրջելի կլինի: Մենք նաեւ հույս ենք հայտնում, որ, ի տարբերություն հրադադարի վերաբերյալ 2008 թվականի վեցկետանոց համաձայնագրի, Ռուսաստանը կկատարի բոլոր այն պարտավորությունները, որոնք նշված են այդ համաձայնագրում եւ լիովին կհարգի միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները»,-հավելել Է Բերուչաշվիլին: