Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը հուսով Է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային օրենսգիրքը կստորագրվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Մենք հույս ուենք մինչեւ 2015 թվականի մարտի 1-ն ստանալու կողմերի դիտողությունները, որպեսզի առաջին կիսամյակում հաշվի առնենք եւ քննարկենք բոլոր դիտողությունները, այնուհետեւ դրանք ուղարկենք ստորագրման ընթացակարգի: Մենք հուսով ենք, որ այս տարի նոր փաստաթուղթը կստորագրվի: Եվ 2016 թվականի հունվարի 1-ից կապրենք նոր մաքսային օրենսդրությանը համապատասխան»,- ասել Է Գոշինը, որի խոսքն Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեջբերում Է «Նովոստի-Կազախստան» գործակալությունը:

 

Ըստ որում նա նշել Է, որ Մաքսային օրենսգրքի նախագիծը 2014 թվականի դեկտեմբերին ուղարկվել Է Մաքսային միության անդամ երկրներ՝ համաձայնեցման համար: «Փաստաթղթի հիմնական նորույթներից են. առաջին, մենք անցնում ենք Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Մաքսային փաստաթղթաշրջանառությունից գործնականում լիովին բացառվում Է թուղթը: Թուղթը հայտնվում Է ամենածայրահեղ դեպքերում, երբ չկա Էլեկտրականություն, փչացել Է համակարգիչը, ֆորս-մաժորային հանգամանքներում»,- իրազեկել Է Գոշինը:

 

«Երկրորդ, ապրանքների ավտոմատ բացթողման հնարավոություն՝ առանց մաքսային տեսուչի մասնակցության: Արտահանման կամ ներմուծման՝ հայտարարված ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին որոշումը կընդունի մաքսային մարմինների ապարատա-ծրագրային համալիրը: Եթե ոչ 100 տոկոսով, ապա առնվազն 50 տոկոսով՝ առանց մարդու մասնակցության»,- պարզաբանել Է նա:

 

Նրա խոսքով՝ օրենսգրքով նախատեսվում Է, որ միայն մաքսային հայտարարագրերի տեսքով կտրվի ներմուծման եւ արտահանման համար տեղեկությունների ծավալը: «Ոչ մի այլ կարգի փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացված Է հայտարարագիրը, չեն կցվի: Փաստաթղթերը պետք կգան սոսկ այն դեպքում, եթե գործի ռիսկերի վերլուծության համակարգը»,- հավելել Է Գոշինը: