Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ, հայտարարել է, որ կհամակարգի Կիևին զենք տրամադրելու հարցը: Այս մասին հայտնել է vz.ru-ն:
«Այժմ ամենակարևորն Ուկրաինային զենքով օգնելն է: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ես կհամակարգեմ դա»,- ասել է նա' ելույթ ունենալով ուկրաինական հեռուստաալիքներից մեկում:
Մեկնաբանելով իր նշանակումը՝ նա նշել է, որ ինքը «կոնկրետ գերատեսչության» աշխատակից չէ: