Գերմանական լրատվամիջոցները վարկածներ են շրջանառում Բիլիֆելդ քաղաքում հրազենային վիրավորումից համայնքի մշակութային խորհրդի 36-ամյա անդամ Գրիգոր Գրիգորյանի մահվան հանգամանքների մասին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հղում կատարելով սեփական աղբյուրներին, գերմանական Neue Westfallische թերթը հայտնել է, որ միջադեպի մասնակիցները նախկին հարավսլավացիներ 39-ամյա մի սերբ եւ 36-ամյա մի կոսովացի է, որոնք հանցագործությունից անմիջապես հետո փախել են դեպքի վայրից: Ոստիկանությունն աշխատանք է տանում սպանության դրդապատճառները պարզելու եւ հանցագործներից հայտնաբերելու ուղղությամբ:

 

Die Welt թերթը հաղորդել է, որ ոստիկանության տվյալներով' փետրվարի 10-ին կահույքի խանութներից մեկ մոտ տեղական ժամանակով մոտ ժամը 19:35-ին 3 տղամարդ վեճի են բռնվել, որոնցից մեկը հրազենով կրակել է Գրիգորյանի վրա: Հոսպիտալացումից մի քանի ժամ անց Գրիգորյանը մահացել է: