Այսօր Թուրքիայի բոլոր մեծ քաղաքներում ակցիա է անցկացվելու' նվիրված մի քանի օր առաջ Մերսինի Տարսուս քաղաքում երեք անձանց կողմից բռնաբարվելուց հետո դաժանաբար սպանված, այնուհետեւ այրված թուրք ուսանողուհի Օզգեջան Ասլանի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ակցիայի բոլոր մասնակիցները սեւ զգեստներ են հանգելու: «Օզգեջանի համար սեւ հագիր» կոչ-առաջարկով սոցիալական ցանցերում հանդես է եկել «Կանանց նկատմամբ հանցագործությունները դադարեցնելու ենք» պլատֆորմը: Կազմակերպիչները խնդրել են ակցիային մասնակցել միայն կանանց:
Մի քանի օր առաջ Թուրքիայի Մերսինի նահանգի Տարսոնի շրջանում երթուղային տրանսպորտի վարորդն ու եւս երկու տղամարդ բռնաբարել, հետո սպանել եւ այրել էին բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողուհի Օզգեջան Ասլանին: Տեղի ունեցած գազանությունը ցնցել էր թուրքական հասարակությանը: Թուրքիայի մի շարք հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ հանցագործներին հայտնաբերելու եւ խստորեն պատժելու պահանջով ակցիաներ են սկսել: