Ուկրաինայի արևելքում «չափազանց դժվար կլինի» խաղաղության հասնելը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

 

 

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խաղաղության հասնելու ճանապարհը չափազանց դժվար կլինի», - ասել է Մերկելը:

 

 

Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտնել է, որ Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, հրադադարի համաձայնությունը պահպանվում է:

 

 

«Ներկայումս մենք ուշադիր հետևում ենք Մինսկի համաձայնության իրականացմանը: Եվ մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը, ընդհանուր առմամբ, պահպանվում է», - ասել է նա: