Ուկրաինայի արեւելքում «չափազանց դժվար կլինի» խաղաղության հասնելը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, փետրվարի 16-ին Բեռինում կայացած մամուլի ասուլիսում խոստովանել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
«Խաղաղության տանող այդ ճանապարհը չափազանց դժվարին Է լինելու»,-ասել Է նա: «Միանգամայն պարզ Է, որ շատ բան պետք Է արվի խաղաղությունը պահպանելու համար»,- ընդգծել Է Մերկելը, հավելելով, թե «երաշխիքներ չկան, որ պայմանավորվածությունները կգործեն»:
Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտնել Է, որ Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, հրադադարի համաձայնությունը պահպանվում Է, չնայած մի շարք միջադեպերին:
«Մենք ուշադիր հետեւում ենք Մինսկի համաձայնությունների կատարմանը: Տեղում դիտորդների եւ մի շարք այլ աղբյուրների տվյալների համաձայն՝ հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվում Է, չնայած մի քանի միջադեպերին: Մենք ցանկանում ենք ընդգծել Է, որ անհրաժեշտ Է ամբողջությամբ կատարել հրադադարի ռեժիմը: Կարեւոր Է, որ հրաձգությունը դադարեցվի»,-ասել Է նա: