Ֆրանսիայում Դեմոկրատական ֆրանսիացիների մահմեդական միություն (UDMF) անվամբ նոր քաղաքական կուսակցություն է ստեղծվել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Թուրքիա» թերթը:

Նշվում է, որ նորաստեղծ մահմեդական կուսակցությունը մարտին մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

 

 

UDMF-ի առաջին հայտարարությունն այն է եղել, որ ամբողջությամբ աջակցում է Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցությանը: Կուսակցությունը, որի նախագահը Ամիր Մեղարբիդին է, Ֆրանսիայում 8 հազար անդամ ունի: Կուսակցության ծրագրում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Պաղեստինի հարցը: