
Վրաստանի Փոթիի նավահանգստում տեղի Է ունեցել մինչեւ 10 տոննա պիրոլիզային ձյութի արտահոս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին ասված Է Վրաստանի բնության պահպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ձյութի արտահոսը տեղի Է ունեցել այն TANA նավին բեռնելիս, որը նավարկում Է Մալթայի դրոշի ներքո:
Առավոտից նավահանգստում զգացվում Է տհաճ հոտ, որը թուլություն եւ գլխապտույտ Է առաջացնում: Բժիշկներին դիմած տասնյակ մարդկանց անհրաժեշտ օգնություն Է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նախարարությունում նշել են, որ շարունակվում են քիմիական արգասիքի տեղափակման եւ վերացման աշխատանքները:
Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, նավահանգստի տնօրենությունը, որի սեփականատերն Է APM Terminals (մտնում Է Դանիայի AP Moller-Maersk տրանսպորտային խմբի մեջ) ընկերությունը, առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել արտակարգ պատահարի վերաբերյալ: