Blackshades համակարգչային վիրուսի ստեղծող Ալեքս Յուսելը խոստովանել Է իր մեղքը Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանում: «Ես օգնել եւ դրդել եմ մյուսներին միտումնավոր ուղարկելու Blackshades ծրագիրը, որը վնաս Է հասցրել համակարգիչներին»,- դատարանի դահլիճում հայտարարել Է Շվեդիայի 24-ամյա քաղաքացին: Դատախազությունը պնդում Էր, որ նա եղել Է այն կազմակերպության ղեկավարը, որը նույնպես ստացել Է Blackshades անվանումը:
Blackshades-ն զբաղվել Է վիրուսը նրանց վաճառելով, ովքեր ցանկացել են դրանից օգտվել, եւ այդ կերպ վաստակել Է ավելի քան 350 հազար դոլար: Ընդհանուր առմամբ վիրուսով վարակվել Է շուրջ 500 հազար համակարգիչ ամբողջ աշխարհում:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝Յուսելը գործարքի մեջ Է մտել հետաքննության հետ, որի պայմաններով մեղադրող կողմը նրա համար կպահանջի յոթ տարվա բանտարկություն: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ երիտասարդը կարող Է բանտում անցկացնել ավելի քան 40 տարի:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Յուսելը Մոլդովայում ձերբակալվել Է 2013 թվականի նոյեմբերին: 2014 թվականի մայիսին որոշում Է կայացվել նրան ԱՄՆ արտահանձնելու մասին: Եվրամիության ոստիկանական ծառայությունների տվյալներով՝ անցյալ տարի իրականացվել Է հատուկ գործողություն, որն ուղղված Էր Blackshades-ի տարածումը կանխելուն: Դրա շնորհիվ Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Չիլիում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում եւ Էստոնիայում կալանավորվել Է ավելի քան 80 մարդ:
«Բլեքշեյդսն» իրենից ներկայացնում Է վիրուս, որը հաքերների համար գործնականում լիակատար մուտք Է բացում դեպի ուրիշների համակարգիչներ: Մասնավորապես, այն թույլ Է տալիս դիտել օգտատերերի փաստաթղթերն ու լուսանկարները, ինչպես նաեւ ակտիվացնել միկրոֆոններն ու վեբ-խցիկները: Ծրագրի միջոցով խաբեբաները կարող են արգելափակել որոշ ֆայլերի մուտքը եւ փող պահանջել դրանց նշանաբառերի համար: