ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 19-ին' ժամը 19.50-ին, ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 12 շենքի շքամուտքում առկա է սանդուղքի փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 12 շենքի 7-րդ շքամուտքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի միջնամասում գտնվող երկու բետոնե աստիճան թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են աստիճանները և ժամանակավոր տեղադրել 2 փայտե աստիճան: