Իրաքում կարող է կռվել Ռուսաստանի մինչև 1700 քաղաքացի: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին:

 

«Ներկայում Իրաքում գտնվում է Ռուսաստանի մոտ 1700 քաղաքացի: Անցած տարվա մեջ այդ թիվը գրեթե կրկնակի աճել է»,- լրագրողներին ասել է Բորտնիկովը, ով մասնակցել է բռնի ծայրահեղականության հակազդման հարցերով գագաթնաժողովին:

 

«Մենք պետք է այնպես կազմակերպենք աշխատանքը, որպեսզի կանխենք ահաբեկչական հարձակումները», - հավելել է նա: