Դոնեցկը կրկին գնդակոծության է ենթարկվել, քաղաքում նոր ավերածություններ են արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Կիևի և Կույբիշևի շրջանի ղեկավար Իվան Պրիխոդկոն: Կիրակի առավոտյան Դոնեցկի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքում գնդակոծության ձայներ են լսվել: «Ինչպես Կույբիշևում, այնես էլ Կիևի շրջանում նոր ավերածություններ են արձանագրվել: Մի շարք փողոցներում վնասվել են բնակելի տներ: Ունիվերսիտետսկայա փողոցում վնասվել է ինը հարկանի բազմաբնակարան շենք»,-ասել է Պրիխոդկոն:
Բացի այդ, նրա խոսքերով, Սեվերոդվինսկի փողոցում հայտնաբերվել է «Ուրագան»-ի պոչային հատվածը: Տեղի բնակիչներն էլ հայտնել են, որ ականների պայթյունների ձայնը լսվում է քաղաքի մի շարք շրջաններում: