Թուրքիայի սահմանի մոտ երեկ կրկին հարձակման է ենթարկվել Հալեպ-Երեւան ավտոսուբը։ Առեւանգվել է 4 հայ տղամարդ, նախնական տվյալներով՝ 3-ն ուղեւորներ են, 1-ը՝ վարորդն է։ Այս մասին գրում է yerkirmedia.am-ը:

Առեւանգվածների ճակատագիրն անհայտ է։

Հալեպի թղթակցի հաղորդմամբ' ավտոբուսում եղել են նաեւ ազգությամբ հայ կանայք եւ աղջիկներ, որոնք վերադարձել են Հալեպ։ Երեկ էլ Նոր գյուղ թաղամասում դիպուկահարի կրակոցից 30-ամյա մի հայ տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ։