Բեյրութից Հալեպ մեկնող երկու ավտոբուսներ նոյեմբերի 12-ին և 14-ին Լիբանանի տարածքում հարձակման են ենթարկվել զինյալների կողմից, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը: Լիբանանի Տրիպոլի քաղաքում զինյալների խմբերն ավտոբուսներին ստիպել են կանգ առնել։

 

Նրանք կողոպտել են բոլոր ուղևորներին՝ վերցրելով նրանց փաստաթղթերը, բջջայինները և այլ իրեր, տեղեկացնում է civilnet.am-ը։ Նոյեմբերի 14-ին՝ Հալեպի կենտրոնում՝ Մունշիեի շրջանում, հացի փռի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել էր ազգությամբ հայ, 1966թ․ ծնված Գևորգ Պողոսյանը։

 

Իսկ նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել էր հրթիռահոծման, որի հետևանքով վիրավորվել էր 5 հայ։