Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Թախթաքյորփու ավանի մի քանի հարյուր բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել ազգային արժույթի արժեզրկման պատճառով սկսված թանկացումների դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, ակցիայի մասնակիցները գանգատվել են պարենային եւ այլ ապրանքների կտրուկ թանկացումների, ինչպես նաեւ այն բանի համար, որ ուժգին անձրեւները հեղեղել են իրենց տները, իսկ իշխանությունները չեն հետաքրքրվում իրենց խնդիրներով:

 

Նշվում է, որ քաղաքացիներն այնքան վրդովված են եղել, որ ոստիկանությունն անգամ չի փորձել միջամտել ակցիային:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ թանկացումների դեմ երեկ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում' հարավային Լենքորանի շրջանից մինչեւ հյուսիային Գուբայի եւ արեւմտյան Ղազախի շրջաններ: