Ռուսաստանի Դաշնության խորհուրդը փետրվարի 25-ի նիստում վավերացրել Է այն համաձայնագիրը, որը Հայաստանի քաղաքացիներին թույլատրում Է առանց գրանցման 30 օր գտնվել ՌԴ-ի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Հայաստանի տարածքում ռուսաստանցիների գտնվելու եւ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու կարգի վերաբերյալ ՌԴ-ի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագիրն ստորագրվել Է Սոչիում 2014 թվականի հուլիսի 11-ին:
Համաձայնագիրը նախատեսում Է Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ-ի քաղաքացիներին եւ ՌԴ-ի տարածքում ժամանակվորապես գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատել 30 օրվա ընթացքում մուտքի պետության պատկան մարմիններում գրանցվելու պարտականությունից:
Ներկայում համանման մոտեցում Է կիրառվում Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաւե Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:
Համաձայնագրով տրամադրվող արտոնությունն ավելի լայն Է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսվածից եւ իր գործողությունը տարածում Է ՌԴ-ի տարածք ժամանած Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների վրա՝ անկախ մուտքի նպատակից: