Ավստրիական Rammelhof խումբը երգ Է ձայնագրել նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Wladimir վերնագրով տեսահոլովակը հրապարակվել Է YouTube-ում երաժշտական կոլեկտիվի ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Երգն ամենից առաջ կապված Է այնպիսի մի երեւույթի հետ, որ նույնիսկ արդի արդյունաբերապես զարգացած շատ երկրներում բնակչության մեծ մասը ծարավի Է ուժեղ ղեկավարության (օրինակ՝ «Մայրիկը» Գերմանիայում կամ Օբաման ԱՄՆ-ում կամ Էլ Պուտինը Ռուսաստանում): Դա վախեցնում Է մեզ, եւ մենք դեմ ենք հանդես գալիս: Մենք սպառնալիք ենք տեսնում ժողովրդավարության համար»,- հետեւում Է կոմպոզիցիայի համառոտ բնութագրումից:

 

Տեքստում երաժիշտները հռետորական հարց են տալիս, թե ինչպես որոշել՝ որն Է դիկտատուրայի եւ ժողովրդավարության տարբերությունը: Կոմպոզիցիայի հեղինակները նաեւ պնդում են, որ Ռուսաստանի բոլոր հարեւանները պարում են Պուտինի նվագի տակ, բացի Ուկրաինայից: Ղրիմը վերադարձնելն ավստրիացիները համարել են անպարկեշտ:

 

Կադրում հայտնվում են տանկեր, հավեր եւ խմբի անդամներն իրենք՝ երկարականջ գլխարկներով: Երաժիշտները ելույթ են ունենում փայտե քառակող գերաններով կազմված «ժողովրդավարություն» այրվող բառի ֆոնին: