«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել, թե մի շարք փոքր ու միջին ձեռներեցներ պատրաստվում են բողոքի ակցիա անել ընդդեմ «Կարֆուր» ֆրանսիական ապրանքանիշի, որն աշխարհում հայտնի հիպերմարկետների ցանց է: «Կարֆուրը» պատրաստվում է գալ Հայաստան եւ այստեղ հիպերմարկետ բացել՝ նորաբաց Դալմա Գարդեն Մոլ առեւտրի կենտրոնում:
«Տեղական արտադրողներն ու մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ «Կարֆուրը», ՀՀ-ում բացվելով, շուկան կլանելու է, քանի որ «ատամի չոփիկից մինչև սնունդ ներկրելու է», և այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի», գրում է «Ժողովուրդը»: Գործարարները դժգոհում են, թե առանց այդ էլ ժամանակին Երեւանում բացված մեծ սուպերմարկետները կլանեցին շուկան, ու շատ խանութներ փակվեցին: «Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այդ հիպերմարկետը բացվի», «Ժողովուրդին» ասել է մի անանուն գործարար, նկատելով, թե ինչու «Կարֆուրը» չի բացվում Գյումրիում կամ ներդրում չի անում ԼՂՀ-ում:
«Կարֆուրի» պատմությունն իսկապես հետաքրքրանում է: Ապրանքանիշը Հայաստանում հիպերմարկետ պետք է բացեր դեռեւս նոյեմբերին, բայց առայժմ ընդամենը հայտարարում է, որ ուսումնասիրում է շուկան: «Կարֆուրը» հայտարարել էր, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում անպայման ներդրում է կատարելու Հայաստանում: Սակայն երեւի թե պարզ է, որ խնդիրը ոչ թե շուկայի ուսումնասիրությունն է, այլ հայկական օլիգարխիայի՝ ներկրման եւ մանրածախ առեւտրի ոլորտի մոնոպոլ եւ օլիգոպոլ դիրքեր ունեցողների դիմադրությունը:
Առաջատարն այստեղ Սամվել Ալեքսանյանն է, ով խոշոր ներկրող է եւ սուպերմարկետների մեծ ցանցի տեր: Բայց նա մենակ չէ: Հայաստանում կան մի քանի այլ օլիգարխներ ու անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք զբաղվում են ներկրման եւ մանրածախ առեւտրի բիզնեսով՝ իրենք բերելով եւ իրենք ծախելով: «Կարֆուրը» բնականաբար իր մուտքով քանդելու է այդ գերշահութաբեր «հարմոնիան»:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանության համար շատ դժվար կլինի մերժել աշխարհում հայտնի ընկերությանը: Այդպես, իշխանությունը հայտնվել է երկու քարի արանքում՝ մի կողմում շատ հայտնի, Հայաստանի բյուջեից երեսնապատիկ ավելի եկամուտ ունեցող ֆրանսիական ապրանքանիշն է, մյուս կողմից հարազատ օլիգարխիան՝ ստվերային բյուջեի մատակարարները:
Բայց, ըստ ամենայնի, Հայաստանում սթափ դատողությունը հաղթում է, եւ «Կարֆուրի» մուտքը կարող է իրականություն դառնալ, ինչի մասին է վկայում այն, որ օլիգարխիան արդեն կարծես թե դիմում է հուսահատ քայլերի՝ բողոքի ակցիայի: Եթե այդպես շարունակվի, ապա չի բացառվում, որ Սամվել Ալեքսանյանը, Սասի Արտակը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ու ներկրող եւ վաճառող այլ գերշահութատերերն անցնեն միտինգների եւ նույնիսկ հացադուլի՝ ընդդեմ «Կարֆուրի»:
Իսկ այն, որ փոքր ու միջին ձեռներեցների հետեւում հենց այդ խմբերն են, գրեթե աներկբա է, թեկուզ այն պարզ պատճառով, որ երբ օրինակ այդ անձինք մեկը մյուսի հետեւից սուպերմարկետների տարածքներ են նվաճում Երեւանում, չգիտես ինչու որեւէ փոքր ու միջին ձեռներեց դժգոհություն չէր հայտնում եւ ակցիա չէր պատրաստվում անել այդ կապակցությամբ:
Մինչդեռ, ի տարբերություն օրինակ Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների սուպերմարկետների ցանցի, «Կարֆուրը» հիպերմարկետ բացում է Դալմա Գարդեն Մոլում, այսինքն ըստ էության մեկուսի մի վայրում, որն ամենօրյա անցուդարձի կենտրոն չէ եւ որի շուրջ այլ փոքր խանութներ չկան՝ որոնց առեւտրին «Կարֆուրը» կարող է խանգարել:
Իսկ օրինակ «հայրենական սուպերմարկետների» տերերն իրենց գերշահութաբեր բիզնեսը ծավալում են այն հատվածներում, որտեղ կան բազմաթիվ փոքր խանութներ ու շուկաներ՝ փաստացի հարվածելով այդ սուբյեկտներին:
Հետեւաբար, եթե այդ ամենի դեմ մինչ այժմ բողոք չի եղել, ապա գրեթե կասկած չկա, որ փոքր ու միջին ձեռներեցների հետեւում ընդամենը խոշոր ներկրողներն են, որոնց անհանգստացնում են սեփական գերշահույթները:
Բանն այն է, որ «Կարֆուրին» թե նրանք, թե նրանց հովանավոր պետական պաշտոնյա-գործընկերները ի զորու չեն լինի պարտադրել խաղի իրենց կանոնները՝ սկսած մաքսակետից: Հետեւաբար, նրանք ստիպված են լինելու իրենք հարմարվել նոր կանոններին: Իսկ դա իսկապես հացադուլի պատճառ է, քանի որ այդ մարդիկ տարիներ շարունակ այնպես են հարմարվել խաղի այդ կանոններին, որ դա նրանց համար դարձել է շնչելու պես մի բան, եւ կանոնները փոխելը կարող է հավասար լինել թթվածինը փակելուն:
Բանն այն է, որ իշխանության հետ սերտաճման հետեւանքով մրցակիցներից ձերբազատված օլիգարխիան բացարձակապես զրկվել է բիզնես-կենսունակությունից: Ի դեպ, արտերկրում Հայաստանի օլիգարխները թերեւս ավելի կենսունակ են բիզնես տեսանկյունից, քան Հայաստանում, որովհետեւ այնտեղ նրանք մշտապես ստիպված են եղել խաղալ մրցակցության կանոններով, իսկ Հայաստանում նրանք խաղում են այնպես, ինչպես իրենք են ուզում: Այսպես ասած քաղաքական իշխանությունը տարիներ շարունակ սպասարկել է նրանց ցանկությունները՝ իհարկե դրա դիմաց ստանալով նրանց հակասահմանադրական ծառայությունների փաթեթը:
Այժմ սակայն, իշխանության քաղաքական ու տնտեսական շահը սկսել է տարամիտվել օլիգարխիայի տնտեսական շահին: Դա բխում է թե ներքին իրավիճակի, թե առավելապես համաշխարհային զարգացումներում արձանագրվող զգալի փոփոխություններից:
Օլիգարխիային մնում է միտինգ անել, գերշահույթները փրկելու համար, որովհետեւ ստվերային բյուջեն բոյկոտելու սպառնալիքները կարող են այլեւս չունենալ նախկին ուժը՝ ներքին ու արտաքին իրավիճակներն են տարբեր, եւ իշխանությունը լավ է հասկանում, որ ներկայիս եւ հատկապես ապագայի խնդիրները լուծելու հարցում ստվերային բյուջեն այլեւս գործուն մեխանիզմ լինել չի կարող, քանի որ խաղադրույքներն են բավական մեծացել եւ ընդլայնել իրենց սահմանները:
Մնում է խաղալ արդեն այդ մեծ սահմանների կանոններով: Դա է իշխանության համար ելքը: Օլիգարխիային մնում է տեղավորվել կամ այդ կանոնների մեջ եւ մտածել որակական ճկուն տրանսֆորմացիաների մասին, կամ դուրս գալ միտինգի, չմոռանալով իհարկե «հայաստանածին» տոհմածառ պատրաստել՝ փողոցում լեգիտիմ ապագայի համար:
Սամվել Ալեքսանյանը հացադուլ կանի
12:08 - 31.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
27/12/12 02:22
Սամվել Լիմինդրովիչի ատրճանակը
15/06/23 20:51
Միլիոնավոր դրամների գնումներ՝ «մերժված» պաշտոնյաների ընկերություններից. Սամվել Ալեքսանյան
29/11/20 00:30
25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք. Սամվել Ալեքսանյան. ArmLur.am
28/05/19 13:24
Ես հիմա բիզնեսմեն եմ, վսյո. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
12/09/18 10:55
Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ. Սամվել Ալեքսանյան
20/06/18 12:51
«Բայց ես խի՞ պիտի այցելեմ Մանվել Գրիգորյանին, իբր 4 տարի շատ եմ այցելել...». Սամվել Ալեքսանյան
19/06/18 12:50
«Ինձ մի հարցրեք էդ ձեւի բաներ». Սամվել Ալեքսանյան
09/06/17 13:47
Ջասթին Թիմբերլեյքի տեղը մեկ միլիոն դոլարով տրիկոտաժի արտադրություն կդնեի. Սամվել Ալեքսանյան
28/03/16 17:40
Էդմոն Մարուքյան - Սամվել Ալեքսանյան. 1:0
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան