Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսից» (1:2) կրած պարտությունը, նշել է.

 

«Արդյունքը համապատասխանում է խաղի սցենարին: Առաջին խաղակեսում շատ բաներ ճիշտ արեցինք, սակայն երկու գոլ բաց թողեցինք: Այդ պատճառով էլ ընդմիջումից հետո ստիպված էի փոփոխություններ անել: Եթե մեզ վիճակված էր պարտվել, ապա պետք էր պահպանել 1:2 հաշիվը, այդպես էլ եղավ, կյանքը շարունակվում է: Չեմ կարող ասել, որ մրցակիցն ինչ-որ բանով մեզ զարմացրեց. «Յուվենտուսը» միշտ էլ նման ֆուտբոլ է խաղում: Պարզապես մենք անհաջող կորցնում էինք գնդակը և անմիջապես պատժվում հակագրոհներով:

 

Անակնկալներ այսօր ինձ համար չեղան: Մենք ավելիին հասնել չէինք կարող, այնպես որ, պետք է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա: Չեմ կարծում՝ Մորատային դարպասից երկու մետր հեռավորության վրա տարածություն տալը լավ միտք է: Չեմ կարծում նաև, որ «Յուվենտուսը» հաճախ է նման ճնշման ենթարկվում, ինչպես, որ այս խաղին: Իսկապես կեցցենք մենք, չնայած մեր ջանքերի համար ոչինչ չստացանք: Սակայն այս արդյունքը մեզ հնարավորություն է տալիս, ինչն ամենագլխավորն է: Մենք տուն վատ տրամադրությամբ չենք վերադառնում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: