Իրաքում փետրվարի 25-ին «Իսլամական պետությունը» 100-ից ավելի տղամարդկանց է առևանգել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Թիրքիթ քաղաքի մերձակայքում: Ահաբեկիչները 40-ից ավելի տղամարդկանց գերի են վերցրել Ռաբիդա գյուղաքաղաքում: Նրանք ընդգրկվել էին Թիրքիթ քաղաքի ազատագրման համար ռազմական գործողություններում: Տեղի բնակիչների խոսքով' ևս 56 տղամարդու առևանգել են նախորդ շաբաթվա ընթացքում՝ նրանց մեղադրելով կառավարական ուժերի շարքերը համալրելու մեջ: Առևանգվածների թվում նվազագույնը 9 երեխա կան:
Սալահ ադ Դին մարզի նահանգապետ Ռաիդ ալ Ջուբին հաստատել է, որ իրաքյան բանակի և ազգային շարժումների 5 հազար զինյալներ կմասնակցեն Թիրքիթ քաղաքի ազատագրման գործողություններին:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն է կազմավորել իսլա մական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման անվանումը փոխել ու վերաբերյալ, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: