Իրաքում խոլերայով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2200-ը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում մտավախություն ունեն, որ վտանգավոր հիվանդության բռնկումը կարող է էլ ավելի տարածվել անձրևների ու անվտանգության հետ կապված ճգնաժամի պատճառով. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վերջին գնահատականներով՝ վարակվածների մոտ 20 տոկոսը երեխաներ են։ Խոլերայի բռնկումն Իրաքում հաստատվել է սեպտեմբերի կեսերին։ Հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվել է Բաղդադի մերձակայքում և Բաբիլ նահանգում։ Բժիշկների կարծիքով՝ խոլերայի տարածման պատճառ է դարձել ոչ պիտանի ջրի օգտագործումը։