Իրաքում հունվարին բռնությունների և բախումների զոհ է դարձել 1375 մարդ, որոնց թվում՝ 790 խաղաղ բնակիչ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը: Վիճակագրական տվյալների համաձայն, զոհերից 585-ը անվտանգության ուժերի անդամներ են: Բռնությունների հետևանքով վիրավորների թիվը կազմել է 2240:

 

Մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատարի գրասենյակը նշել է, որ 2014թ. համարվել է ամենադաժան և բռնություններով հագեցած տարի «Իսլամական պետության» հարձակումների և հանցագործությունների պատճառով:

 

Իրաքը շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ՝ փորձելով ազատագրել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները' քրդական փեշմերգա ուժերի և միջազգային դաշինքի օգնությամբ:

 

Իրաքում 2014թ. բռնությունների զոհ են դարձել ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 22 հազար մարդ վիրավորվել են:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ