Իրաքում մարտին զոհվել է 997, վիրավորվել ևս 2172 մարդ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելության կազմակերպությունը՝ նշելով, որ զոհերից 729-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 42-ը ոստիկանության աշխատակիցներ, ևս 268 զոհերը զինվորականներ են, նաև քրդական ուժերի անդամներ:

 

ՄԱԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Բաղդադը դարձել է ամենաարյունալի իրադարձությունների թիրախ, որտեղ սպանվել է 362 մարդ և վիրավորվել՝ 928 մարդ:

 

ՄԱԿ-ի մամուլի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակի խոսքով' ՄԱԿ-ը կոչ է արել Իրաքի կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար՝ հարգելով մարդու իրավունքները: Ֆարհան Հակը նշել է, որ ՄԱԿ-ին ցնցել է բռնությունների ցուցանիշը:

 

Ավելի վաղ՝ փետրվարին, Իրաքում բռնությունների զոհ էր դարձել 611 մարդ, ևս 1353 մարդ վիրավորվել էր: Վերջին շրջանում Իրաքում զոհերի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է 2014թ. հունիսին, երբ ահաբեկչությունների և ռազմական գործողությունների հետևանքով զոհվել էր 1531 մարդ: