Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով' հունվարի 15-ին զոհվել է մոտ 60 մարդ, վիրավորվել՝ 94-ը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը:
Բաղդադի տարբեր հատվածներում պայթեցվել է 4 ավտոմեքենա: Եվս մեկ պայթյուն գրանցվել է մայրաքաղաքից 50-60 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Բաակուբա քաղաքում:
Իրաքում 2008 թվականից ամենաարյունալի ամիսը համարվում է 2013 թվականի հոկտեմբերը, որի ընթացքում զոհվել է մոտ 964 մարդ:
Հիշեցնենք, որ Իրաքում վերջին շրջանում ահաբեկչական գործողություններ են իրականացնում նաև «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» կոչվող խմբավորման անդամները: