Մի քանի հզոր պայթյուններ շաբաթ օրը որոտացել են Իրաքի մայրաքաղաքից դեպի հյուսիս գտնվող երկու քաղաքներում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, զոհվել է 19 մարդ:
Առաջին հարձակումը տեղի է ունեցել Բալյադ-Ռուզ քաղաքի շուկայի մոտակայքում, Դիյալա նահանգում, Բաղդադից 70 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրորդ ռումբը պայթել է նույն տեղում, որոշ ժամանակ անց, երբ դեպքի վայրում հավաքվել են մարդիկ:
Գործակալության հաղորդագրության համաձայն' կրկնակի ռմբակոծության հետևանքով սպանվել է առնվազն 11 մարդ, ևս 50-ը' վիրավորվել: