Պակիստանում չափազանց շոգ եղանակային պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 120-ի: Ավելի վաղ հաղորդվել է 84 զոհի մասին. հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Շաբաթ օրվանից Կարաչիում մահացել է 114 մարդ: Եվս 8-ը մահացել են Սինդհ նահանգի տարբեր շրջաններում»,- ասել է Սինդհ նահանգի առողջապահության նախարարը:
Նրա խոսքով՝ իշխանություններն արտակարգ իրավիճակի ռեժիմ են սահմանել բոլոր հիվանդանոցներում՝ արգելելով բժիշկներին լքել բուժհաստատություններն ու ավելացնելով բուժանյութերի մատակարարումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարաչիում ջերմաչափի սանդղակը բարձրացել է մինչև 41 աստիճան:
Տեղի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առաջիկա օրերին տապը կնահանջի, սակայն բժիշկները կոչ են անում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: