Սկսվել են Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրի մաքրման եւ հողածածկման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով՝ «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից: Տեխնիկայի միջոցով աղբը լցվում է ձորը եւ տարածքն ամբողջությամբ հողածածկվում, ինչի շնորհիվ բնական միջավայրը, հատկապես քամոտ եղանակին, զերծ կմնա աղտոտվելու վտանգից: Աղբավայրը գտնվում է Հայրավանք եւ Նորատուս գյուղերի ու Սեւանա լճի ափամերձ անտառների հարեւանությամբ, ուստի անհրաժեշտ է այն միշտ պահել փակ, հողածածկ վիճակում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ ընդհանուր աղբավայրը մաքրվում է տարեկան 2-3 անգամ:

 

 

Խոսրով Խլղաթյան