ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 4-ին' ժամը 01.46-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գավառ քաղաքի մոտակայքում՝ «Ազատա» վերելքի հատվածում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան 34KN935 պետհամարանիշի (վարորդ Ա.Հ.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժ եշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: