«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի երեք լրագրող ձերբակալվել է Փարիզում անօդաչու սարքի ապօրինի թողարկման համար, հաղորդում է Associated Press-ը:

 

Փարիզի դատախազի մամուլի քարտուղար Ագնես Տիբո-Լեկուվրի խոսքով' լրագրողները ձերբակալվել են օրվա երկրորդ կեսին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը նկատել է անօդաչուն Փարիզի ծայրամասի Բուլոնյան անտառում:

 

«Ալ-Ջազիրա»-ի հայտարարության համաձայն՝ Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է լրագրողներին խորհրդավոր անօդաչուների մասին ռեպորտաժի տեսանկարահանման ժամանակ:

 

Ֆրանսիայում առանց թույլտվության անօդաչուների թռիչքն անօրինական է, որի համար սահմանվում է մեկ տարվա ազատազրկում և 75,000 եվրոյի չափով տուգանք: