ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի և Տրանշ 2-ի շինարարական աշխատանքները կատարող իսպանական «Կորսան Կորվիամ» շինարարական ընկերության գլխավոր գործադիր նախագահ Անտոնիո Գոնսալես Տ որալբոյին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով Տրանշ 1-ի՝ Արտաշատ-Երևան-Աշտարակ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածներում ընթացող աշխատանքների որակի և
կատարման ժամկետների վերաբերյալ մի շարք հարցեր:

 

 

Նախարար Գագիկ Բեգլարյանը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների առջև խնդիր է դրել ապահովել ճանապարհի կառուցման որակը, ինչպես նաև պահպանել աշխատանքների ավարտման նախանշված ժամկետները: