Միացյալ Նահանգների պետքարտուղարի' ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիան Թուրքիային կոչ է արել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հաշտության գալ Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» պարբերականը, այս մասին Մելիան խոսել է Թուրքիա յում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման մասին հնչեցված հարցին ի պատասխան Մելիան նշել է, որ ԱՄՆ կառավարությունն ակնկալում է հայ և թուրք ժողովուրդների հաշտեցում: «Մենք հուսով ենք, որ թուրքական հասարակությունն ու թուրքական պետությունը այս տարելիցը կօգտագործեն որպես հարմար առիթ պատմական հաշտեցման համար»,- ասել է նա: