Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Լիբանանում հրատարակվող հայկական երեք օրաթերթերը' «Ազդակ»-ը, «Զարթօնք»-ը և «Արարատ»-ը յուրօրնակ խորհրդանշական մի քայլ կիրականացնեն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականների գլխավոր խմբագիրները որոշում են կայացրել ապրիլի 24-ին հրատարակել «Ազդակ-Արարատ-Զարթօնք» միացյալ համարը: Համարի բովանդակության և այլ մանրամասների մասին դեռևս հրապարակումներ չկան: