ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը փետրվարի 24-ին միաձայն հաստատել է որոշումը ապրիլին' Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ երկու կարևոր միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, քաղաքապետարանը տրամադրելու է որոշակի բ յուջե նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար:

 

Որոշման նախագծի հեղինակներն են քաղաքապետական խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Փոլ Քորեցը և Միչ Օֆարլը: Ծրագրերից մեկով նախատեսվում է ապրիլի 24-ին «Քայլարշավ հանուն արդարության» անվանմամբ քայլերթ իրականացնել դեպի թուրքական հյուպատոսարան:

 

Մյուս նախագիծը ենթադրում է կազմակերպել ցուցահանդես «Ամերիկա, շնորհակալ ենք քեզ» խորագրով: Ցուցահանդեսը տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում: