Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հետ հրաժեշտի արարողությունը, որին փետրվարի լույս 28-ի գիշերն սպանել են ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում, տեղի կունենա մարտի 3-ին Մոսկվայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՌՊՌ-Պառնաս կուսակցության համանախագահի հոգեհանգիստը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ն Սախարովյան կենտրոնում: «Նեմցովին կթաղեն Տրոեկուրովյան գերազմանատանը, եւ այնտեղ Էլ կկատարվի հուղարկավորման կարգ»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌՊՌ-Պառնասի համերկրային խորհրդի բյուրոյի անդամներից մեկը:
Նեմցովը դարձել Էր արդի Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը:
«Նրան վիճակվեց աշխատելու կարեւոր պաշտոններում մեր երկրի համար դժվարին անցումային շրջանում: Նա միշտ շիտակ եւ ազնվորեն հայտարարում Էր իր դիրքորոշումը, պաշտպանում իր տեսակետը»,- ընդգծել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Նեմցովի մորը հղած ցավակցական հեռագրում:
«Բորիս Նեմցովը դարձավ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների շրջանի ամենատաղանդավոր քաղաքական գործիչներից մեկը: Գործում Էր բացահայտ, հետեւողականորեն եւ երբեք չԷր դավաճանում իր հայացքներին»,- նշել Է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Նեմցովի հուղարկավորությանը մասնակցելու մտադրության մասին հայտնել են շատ խորհրդարանականներ, համերկրային եւ տարածաշրջանային, այդ թվում՝ Յարոսլավլի մարզի իշխանության մարմինների, օրենսդիր ժողովի, որտեղ նա աշխատում Էր, ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, կուսակցությունների անդամներ՝ ինչպես Նեմցովի նախկին զինակիցներ, այնպես Էլ ախոյաններ:
Սգո արարողությանը կմասնակցեն նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ: Այսպես, ինչպես սպասվում Է, կժամանեն Լատվիայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Զանդա Կալինյա Լուկաշեւիցան, Ռիգայի քաղաքագլուխ Նիլ Ուշակովը: Նեմցովին հրաժեշտ տալու կգան Մոսկվայում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, դիվանագիտական կազմի ներկայացուցիչներ:
Քաղաքական գործիչն սպանվել Է փետրվարի լույս 28-ի գիշերը Մոսկվայում Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: ՌԴ-ի Քննչական կոմիտեն հարուցել Է քրեական գործ «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: