Արգենտինայում կրկին բախում է տեղի ունեցել ֆուտբոլային երկրպագուների և իրավապահ մարմինների միջև:
Բախումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բունեոս Այրեսի արվարձանում' «Լաֆերերե»-«Դոկ Սուդ» խաղի ժամանակ: «Լաֆերերե»-ի երկրպագուները ագրեսիվորեն են տրամադրված եղել մարզադաշտի մուտքի մոտ կագնած ոստիկանների նկատմամբ և հարձակվել են նրանց վրա: Վիրավորածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Հանդիպումը 27-րդ րոպեին դադարեցվել է: «Ավելի քան 200 երկրպագուները ցանկանում էին մուտք գործել խաղադաշտ առանց տոմսերի: Իսկ երբ նրանց փորձել են կանգնեցնել, ապա ներսում գտնվող մոտ 5000 երկրպագուներ իջել են և խառնվել են նրանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել Բունեսո Այրեսի ոստիկանապետը:
Արգենտինայում նման դեպքերը երկրպագուների կողմից հաճախ են կրկնվում: Երկրպագուների ագրեսիվ պահվածքը հայտնի է «բարաս բրավաս» անվանումով: