Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունն ստացել է ՀՀ արդարադատության նախարարության դիմումը ռուսական իշխանություններին'Ռուսաստանում խոշոր ավտովթար համար դատապարտված Հրաչյա Հարյությունյանին արտահանձնելու վերաբերյալ, ինչպես նաև ՌԴ-ի արդարադատության նախարարության հանձնարարականը՝ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու համար:

 

«Кавказский узел»-ը հաղորդում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին 6 տարի և 9 ամիս ժամկետով դատապարտված Հարությունյանի հարազատները դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ նրան Մոսկվայից Երևան արտահանձնելու խնդրանքով:

 

Փետրվարի 8-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը դիմել է Ռուսաստանի իշխանություններին' Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու խնդրանքով: