Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը' Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ' հայտնելով, որ ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

 

Վերոնշյալի առնչությամբ մարտի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անցկացրել է խորհրդակցություն: Առաջիկայում դեսպանության պատասխանատուները կայցելեն Տամբովի մարզ' Հարությունյանին տեսակցելու, տեղում նրա առողջական վիճակին և ուղղիչ հիմնարկում գտնվելու պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև վերջինիս հուզող հարցերը քննարկելու նպատակով: