Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Իրինա Վիրիշևան բավարարել է քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը՝ կապված Հրաչյա Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև 2014 թվականի մարտի 14-ը երկարաձգելու հետ, այսինքն՝ «հետին թվով»: Այս մասին հայտնում է podolsk.ru-ն:

 

Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանն ապօրինի էր ճանաչել Տվերի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի կողմից՝ 2013 թվականի դեկտեմբերի 13-ին կայացրած որոշումը՝ Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև 2014 թվականի մարտի 14-ը երկարաձգելու հետ կապված և գործն ուղարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանի կրկնակի դիտարկմանը:

 

Գործի դիտարկումը տեղի է ունեցել երեկ, պաշտպանող կողմը հայտնել է, որ քննիչ Լագոյկոն այլևս չկա (նրան հեռացրել են զբաղեցրած պաշտոնից) և որ անհրաժեշտություն չկա կալանքի ժամկետը մինչև մարտի 14-ը երկարաձգելու համար, քանի որ գործի դիտարկումն իրականցվում է հուլիսի 14-ին: Չնայած դրան՝ դատավորը որոշել է Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել արդեն անցյալ ժամանակով՝ մինչև 2014 թվականի մարտի 14-ը: