Ադրբեջանի Նասիմանի շրջանի դատարանը երկարաձգել է ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի կալանքի ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ալիևի իրավապաշտպանները միջնորդություն են ներկայացրել բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու համար, սակայն միջնորդությունը մերժվել է: Դատարանը որոշել է, որ նախքան դատական վճռի հրապարակումը իրավապաշտպանը պետք է բանտում մնա ևս 3 ամիս:
Ադրբեջանի իշխանությունները Ինթիգամ Ալիևին մեղադրում են հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
Հոկտեմբերի 24-ին դատարանի որոշմամբ 4 ամսով երկարաձգվել էր նաև հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը: